ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 12:49
Վնասվածքը ստացել էր ոչ թե այգում գործ անելիս, այլ վիճաբանության ժամանակ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում գտնվող Շախմատի տան մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Արշակ Հ.-ին՝ պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: