ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2015 11:12
Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է
Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է 1996 թ. ծնված Արթուր Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 20.10-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն: