ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2015 10:04
Վիճաբանություն, վնասվածքներ, դատաբժշկի ուղեգիր
Ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Հրաչյա Հ.-ին և 1980 թ. ծնված Արշակ Մ.-ին:
Նույն օրը, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արամ Մ.-ին՝ «հոնքային, քունքային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ վերք, շրթունքի ստորին շրջանի հետին մակերեսի պատռված վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են, որ գիշերը, ժամը 03.00-ին, Արշակ Մ.-ն վիճաբանել է Արամ Մ.-ի հետ, որի ընթացքում նրան հրել-գցել է գետին:
Արամ Մ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: