ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2019 14:24
Վիճաբանություն Զարթոնքում
Մայիսի 20-ին, ժամը 04.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի բազմաթիվ արտահայտված կապտուկներ, աջ արմնկահոդի և աջ ծնկահոդի շրջանների մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մի բնակիչ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գյուղում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.50-ի սահմաններում, Զարթոնք գյուղում, վիճաբանության ժամանակ, երկու երիտասարդ ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: