ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2018 13:22
Վիճաբանություն Արգիշտիի փողոցում
Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է:
Ժամը 3.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, որը դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը ձեռքին դիմել էր փախուստի. նրա մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Ժամը 4.30-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, 1996 թ. ծնված Միխաիլ Մ.-ն և «ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ` 1998 թ. ծնված Արաշ Ք.-ն, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արգիշտի փողոցում, վիճաբանության ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, Արգիշտիի փողոցի 11/4 շենքի թիվ 48 բնակարանի դիմացի աստիճանահարթակում Սեյեդշահարիար Ս.-ն, Միխաիլ Մ.-ն և Արաշ Ք.-ն բարձրաձայն խոսել են միմյանց հետ, ինչին միջամտել են հարևանները` 1989 թ. ծնված Սարգիս Օ.-ն և 1988 թ. ծնված Արա Ա.-ն, ու փորձել հանդարտեցնել նրանց, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որը շարունակվել է շենքի բակում, որտեղ Արաշ Ք.-ն անզգուշորեն դանակով վնասվածքներ է պատճառել Միխաիլ Մ.-ին և Արա Ա.-ին: Այդ ընթացքում էլ Արա Ա.-ի մոտ եղած օդաճնշիչ ատրճանակն ընկել է գետնին, իսկ Սեյեդշահարիար Ս.-ն վերցնելով այն և նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին` դիմել է փոխուստի:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Արսեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ վիճաբանության մասնակիցներն անզգուշությամբ վնասել են իր «Ֆորդ Մոնդետո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և դիմապակին:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: