ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.05.2019 14:12
Վիճաբանություն Բուրաստանում
Մայիսի 9-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորոդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած վերք և ձախ ձեռքի կտրած վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Բուրաստան գյուղի 17-ամյա երկու բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 9-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Բուրաստան գյուղում, վիճաբանության ժամանակ, 18-ամյա Գարիկ Շ.-ն սուր-կտրող ծակող գործիքով հարվածել է երիտասարդներին՝ պատճառելով վնասվածքները:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով Գարիկ Շ.-ն բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: