ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2014 16:41
Վիճաբանություն կարաոկե ակումբում
Փետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:
Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: