ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2014 15:01
Վիճաբանության ընթացքում դանակահարել է
Օգոստոսի 5-ին, ժամը 03.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսություն, ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1994 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Արմինե Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իր ծանոթ` 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն /հունիսի 24-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով/ վիճաբանել է Համլետ Մ.-ի հետ և դանակով հարվածել նրան` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 15.40-ին, Արմավիր գյուղից Հարություն Հ.-ն բերման է ենթարկվել ու տվել ինքնախոստովանական բացատրություն:
Հարություն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: