ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.06.2018 11:39
Վիեննա-Երևան չվերթով ժամանեց Հայաստան

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած մջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին, ժամը 4.40-ին, Վիեննա-Երևան չվերթով ՀՀ ժամանելիս «Զվարթնոց» օդանավակայնից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 11-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: