ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.04.2019 13:44
Վթարի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, մյուս ուղևորը և վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 30-ամյա ուղևոր Սուրեն Թովմասյանը տեղում մահացել է, իսկ 36-ամյա ուղևորը և «ՎԱԶ-21703»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։