Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.05.2016 14:36

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (մայիսի 27-ի ժամը 14.30-ի դրությամբ)

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (մայիսի 27-ի ժամը 14.30-ի դրությամբ)

Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Ու թեև մեքենա վարելու գայթակղությունից ձեռնպահ մնալու՝ շրջանավարտների ծնողներին և շրջանավարտներին ուղղված ոստիկանության բազմաթիվ հիշեցումներին ու կոչերին, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով (2 զոհ): Այսպես.

Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով Հ. Ա.-ն և ուղևորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յու. Պ.-ն և 1998 թ. ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն և Գ. Հ.-ն մահացել են:

Նույն օրը և նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Տ. Բ.-ն և ուղևորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Կ Հ.-ն և նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երևանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս):

Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: