ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2019 16:26
Վերին Պտղնիում կատարված դանակահարությունը բացահայտվեց
2018 թ. հուլիսի 24-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք, ներքին արյունահոսություն, աջ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Վերին Պտղնի գյուղի 26-ամյա մի բնակիչ, որը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Վերին Պտղնի տանող ճանապարհին անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
2018 թ. հուլիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին վնասվածք պատճառել է 1991 թ. ծնված Արգիշտի Մ.-ն, որը մայիսի 6-ին, ժամը 07.30-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: