ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2019 15:12
Տոպրակը հայտնաբերվեց և վերադարձվեց տիրոջը
Հուլիսի 28-ին, ժամը 16.15-ին, ոստիկանություն էր զանգահարել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ նախորդ օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում գողացել են իր պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է թաբլեթ, անձնագիր, սոցիալական քարտ, դպրոցական պայուսակ և հինգ տուփ գրիչ՝ պատճառելով 41 հազար դրամի վնաս:
Էրեբունու քրեական հետախույզների և հետաքննության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 45-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ շփոթել և իր գնած ապրանքների հետ տարել է նաև արտաշատցու տոպրակը:
Տոպրակը ողջ պարունակությամբ վերադարձվել է տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր: