ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2018 14:17
62-ամյա տղամարդը ինքնակամ վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկաններին
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 18-ին, ժամը 07.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է վերադարձել 1956 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, որը հունիսի 1-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: