ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2017 10:02
Նաև ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Ռայիսա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ, ԴՇԿ գնդացրի 12.7 տրամաչափի 1 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է մեկ նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ, մեկ փամփշտաժապավեն: