ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.02.2016 12:39
Վիճաբանություն և դանակահարություն գիշերային ակումբի մոտ
Փետրվարի 23-ին, ժամը 4.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Խաչատուր Մ.-ն:
Ժամը 4.40-ին հիվանդանոցից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Ստեփան Գ.-ն:
Պարզվել է, որ ժամը 2.30-ին Մասիս-Երևան ճանապարհին, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել են անհայտ անձինք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Կարեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 13.30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ժամը 2-ին Բաբաջանյան փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչատուր Մ.-ին և Ստեփան Գ.-ին, իսկ վերջիններս էլ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն: