ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.04.2015 12:20
Վեց հրացան, որից մեկը՝ ապօրինի պահվող
Ապրիլի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել բնակարաններից մեկում՝ տանտիրոջից պահանջելով ներկայացնել իր և որդու անվամբ հաշվառված 5 որսորդական հրացանները` համապատասխան փաստաթղթերով։ Տանտերը ներկայացնելով պահանջվածը, ներկայացրել է նաև «ՄՑ 21-12» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը` առանց փաստաթղթի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: