ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.04.2013 11:15
Վարորդներից մեկը մահացել է
Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես SLK» և «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենաներ և կողաշրջվել: Բախման հետևանքով վարորդները և «Մերսեդես SLK»-ի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոցում «Մերսեդես E»-ի վարորդը` 1987 թ. ծնված Տիգրան Գրգորյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: