ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 13:42
Վարդենիսի ոստիկանները գտան կասկածյալին
Հունիսի 15-ին մի բուժքույր ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ կեսգիշերին տան պատուհանից ձայներ լսելով՝ դուրս է եկել և նկատել, որ ինչ-որ մեկը գոմից փախչում է: Կինը փախչողին նմանեցրել է իր համագյուղացուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 17-ամյա համագյուղացին հայտնաբերվել է Տրետուք գյուղի իրենց տանը, հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախնական համաձայնության գալով 19-ամյա մեկ այլ համագյուղացու հետ, երկուսով գնացել են նշված գոմ, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունը կանխվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ չափահաս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Պատանին բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: