Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.10.2019 19:28

Ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի զինված միջադեպի մասնակիցներից մեկին․ նա կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի զինված միջադեպի մասնակիցներից մեկին․ նա կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները, ձեռնարկելով ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Վերջինս ներկայացվեց քննչական մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 4-ին ինքն է Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում ինքնաձիգով կրակել։ Բերման ենթարկվածը որպես կասկածյալ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Հոկտեմբերի 13-ին տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տան նկուղային հարկում հայտնաբերվել էին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ էր հարուցվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու, որը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ։ Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։