ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2018 18:41
Վանաձորում կատարված կողոպուտը բացահայտվեց
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում 1993 թ. ծնված Ալվարդ Ո.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ, իր ծանոթ ոմն Աշոտ դրամով փոխանակելու պատրվակով վերցրել է իր մոտ եղած 200 դոլարը և փորձել հեռանալ, ինքը նկատելով, որ տվյալ անձը ցանկանում է հափշտակել իր գումարը՝ ձայն է տվել վերջինիս, պահանջելով հետ վերադառնալ, սակայն նա դիմել է փախուստի՝ բացահայտ հափշտակելով իր գումարը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1975 թ. ծնված Արմեն Բ.-ն է, որը օգոստոսի 26-ին, ժամը 19.30-ին, Նարեկացու փողոցի թիվ 1-1/2 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: