ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2016 15:49
Վանաձորում բնակարաններ են այրվել
Դեկտեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ուկրշին տնակային ավանում, ինչի հետևանքով այրվել են նույն ավանի բնակիչներ՝ 1985 թ. ծնված Արթուր Կ.-ի, 1972 թ. ծնված Ներսես Հ.-ի, 1964 թ. ծնված Մելանյա Ս.-ի և 1947 թ. ծնված Սիրուն Ծ.-ի բնակարանները` գույքի հետ միասին:
Հրդեհը մարվել է ժամը 13.30-ին՝ մարտական 6 հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Նյութերով զբաղվում է Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: