ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 16:59
Վանաձորում քաղաքացին տան վերանորոգման աշխատանքների ընթացքում զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն
«Հետախուզում-2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Վանաձորի 31-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և նշանակության 727 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ» 1-ական նռնակր՝ առանց պայթուցիչների, ինքնաձիգի 12 փամփշտատուփ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին: Երիտասարդը նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը իրենց տանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հատակի տախտակների տակից:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: