ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2014 17:43
Վանաձորում գողացած նոութբուքը վաճառել էին Երևանում

Հոկտեմբերի 19-ին 1983 թ. ծնված Վրեժ Պ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է նոութբուք համակարգիչը:
Ոստիկանության ծառայողները համակարգիչը գողանալու կասկածանքով հոկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Պարզվել է, որ նա Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեում գտնվող շինության դրսի հատվածում ամրացված պատուհանագոգից գողացել է նշված համակարգիչը և ընկերոջ միջոցով վաճառել Երևան քաղաքում:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: