ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2019 10:50
Վանաձորի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 13.35-ին, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցից բերման է ենթարկվել 23-ամյա Անուշավան Մ.-ն, որը մայիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: