ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 12:02
Վանաձորի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 5-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրչյան փողոցից ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Սամվել Հ.-ին, որը 2019թ. հունվարի 15-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: