ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2018 12:32
Ռուսաստանի Դաշնության և Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Վաղարշապատի ոստիկանները
«Նելեգալ-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառման շնորհիվ, սեպտեմբերի 24-ին, ժամը 11.20-ին, Արագած գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն, որը 2016թ. հունիսի 2-ից ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդ քաղաքի վարչության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (անձնական ունեցվածքի գողությունը) հատկանիշներով, ինչպես և մայիսի 19-ից Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը) հատկանիշներով: