ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2019 17:33
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին կասկածյալին
Հունիսի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ հունիսի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մ.Խորենացու փողոցին հարակից զբոսայգում անհայտ անձն իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նախկինում դատապարտված, 20-ամյա մի երիտասարդ: Հունիսի 24-ին, ժամը 09.00-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, երիտասարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հափշտակած ոսկյա շղթան հունիսի 18-ին երիտասարդը գրավադրել է Երևան քաղաքի գրավատներից մեկում և ստացել է 90.000 դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: