ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.04.2014 14:53
Վաղատուրի հողամասերից մեկում արկ է պայթել
Ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին, Վաղատուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Դարչո Հ.-ի տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.10-ին, նշված բնակչի տնամերձում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ տիպի արկ է պայթել և վնասել տան պատուհաններն ու խոտի դեզի տանիքը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: