ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2015 10:27
Սար բարձրանալիս «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է: Ուղևորը մահացել է
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Ա. Մ.-ն և հայտնել, որ Սևաբերդ գյուղի սար բարձրանալիս «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան շուռ է եկել, և տակը մարդ է մնացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը18.30-ի սահմաններում, Սևաբերդ գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող «Գեղամա սար» կոչվող տեղանքում Ա. Մ.-ի վարած «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1951 թ. ծնված Արամայիս Խոյլունցը, մահացել է:
Կատարվում է քննություն: