ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2015 09:51
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՈՒՂԻՂ ԿԱՊ»-Ը
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում հոկտեմբերի 16-ից սկսած, ամեն ուրբաթ, գործելու է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Հոկտեմբերի 16-ին «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: