ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2017 17:31
Պատահար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. 2 զոհ, 2 վիրավոր

Նոյեմբերի 26-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E 200» և «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E 200»-ի վարորդը` 1992 թ. ծնված Մարատ Կիրակոսյանը, ուղևորը` 1989 թ. ծնված Գրիգոր Կարապետյանը, տեղում մահացել են, իսկ «Նիսան Քաշքայ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: