ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2015 16:53
Սուրճի ապարատներից մետաղադրամներ գողացողը՝ նոր խոստովանություններով
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհին գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 28-ին Աշտարակի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ մետաղադրամների գողությունը կատարել է ինքը:
Նա նաև խոստովանել էր, որ Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհին գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն է, որը մարտի 1-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին:
***
Քննության ընթացքում Գևորգ Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ համանման գողություն է կատարել նաև Մաստարա գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ապարատից:
Վերջինիս սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին և հայտել, որ սուրճի ապարատից գողացել են շուրջ 70 հազար դրամի մետաղադրամ:
***
Մարտի 2-ի երեկոյան Գևորգ Մ.-ն հանդես է եկել նոր խոստովանությամբ՝ հայտնելով, որ մետաղադրամներ է գողացել նաև Սևանի տարածքի գազալցակայանների տարածքներում տեղադրված 3 ապարատներից:
Քննությունը շարունակվում է: