ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2015 11:39
Հրազենային վնասվածքներ Շահումյան գյուղում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» և «աջ սրունքի և աջ ծնկան հոդի շրջանում պատռած լաթաձև վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են ընդունվել 1977 թ. ծնված Աշոտ Բ.-ն և 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհահատվածում Աշոտ և Արմեն Բ.-երը վիճաբանել են իրենց քրոջ ամուսնու` 1979 թ. ծնված Գրիգոր Ռ.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր անձնական օգտագործման «MR-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Աշոտ և Արմեն Բ.-երի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 18.00-ին Գրիգոր Ռ.-ն ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հրացանն առգրվվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: