ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2018 13:43
Սրճեփից գողություն կատարած անձինք ներկայացել են ոստիկանություն
Դեկտեմբերի 21-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տիգրանյան փողոցի 1 հասցեում գտնվող էլեկտրական սրճեփից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.50-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փականները կոտրելով, նշված հասցեում տեղադրված, 1968 թ. ծնված Վահե Հ.-ին պատկանող սրճեփ սարքից գողացել են մանրադրամ ընդունող սարքը, որի մեջ եղել է 40.000 դրամ՝ պատճառելով 180.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1987 թ. ծնված Տիգրան Հ.-ն և 1988 թ. ծնված Արեգ Ս.-ն, ովքեր բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, ինքնակամ ներկայացել են բաժին, տվել խոստովանական բացատրություններ և ներկայացվել քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: