ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2018 15:38
Հայտնաբերվեց օդանավակայանի ժամանման սրահում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 13.15-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ծովինար Ղ.-ին, որը 2017թ. փետերվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: