ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.08.2018 14:54
Նշանակվել է մասնագիտական ստուգում
Օգոստոսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Նալբանդյան փողոցի հետ Դեմիրճյան և Նարեկացի փողոցները կապող կամրջի ներքևի հատվածում ծառայություն իրականացնելիս նկատել են երկու քաղաքացիների, որոնք ծառ էին կտրում: Նրանք հայտարարել են, որ նշված հողամասը մշակում են իրենք և ծառը կոտրվելու պատճառով որոշել են կտրել:
1993 թ. ծնված Էդմոն Մ.-ն և 1991 թ. ծնված Սամվել Ա.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Էդմոն Մ.-ն բացատրություն է տվել, որ ծառը ջարդվել է, այդ պատճառով ինքը, նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով, տուն տեղափոխելու և վառելու նպատակով հատել է մոտ 70 սմ տրամագծով ծառը:
Էդմոն Մ.-ն և Սամվել Ա.-ն նշված հողամասի սեփականության վկայական չեն ներկայացրել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: