ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 15:37
Հետախուզվողը հայտնաբերվեց Ստեփանավանում

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների և վետերաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին, ժամը 08.00-ին, Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում հայտնաբերվել և ժամը 08.20-ին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով՝ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար: