ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2019 13:21
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ՀՀ ԱԱԾ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 00.05-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում հայտնաբերվել է 39-ամյա Աղասի Հ.-ն, որը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: