ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2019 17:00
Սպիտակում կատարված գողությունը բացահայտվեց
Հունիսի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում Սպիտակ քաղաքի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ մայիսի 24-ի ժամը 12.00-ից միչնչև հունիսի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տան խոհանոցի պահարանից գողացել են էլեկտրական սափրիչ՝ պատճառելով 19.900 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 1-ին, ժամը 17.30-ին, բերման են ենթարկել Սպիտակի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: