ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2019 11:57
Բացահայտվել է Հրազդանում կատարված սպանությունը
Նոյեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում դանակահարված մարդ կա:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, 1953 թ. ծնված Լևոն Չուլջյանին իրենց շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի աստիճանահարթակում, չպարզված հանգամանքներում սուր-կտրող ծակող գործիքով կրծքավանդակի շրջանում հասցրել են վնասվածքներ, որոնց արդյունքում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հարուցվել էր քրեական գործ:
Նոյեմբերի 27-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ հանցագործությունը կատարել են 19 և 18-ամյա Հրազդանի երկու բնակիչ: Նրանք բերման են ենթարկվել ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: