ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2017 09:34
Սարի թաղում կատարված սպանությունը բացահայտվել է
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, պարզել են կատարվածի հանգամանքները։ Քրեական հետախույզները, սպանությունը կատարելու կասկածանքով, որոնողական աշխատանքներ են ձեռնարկել 27-ամյա Օնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատության շրջանում։ Արդյունքում՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել որոնվող կասկածյալ, Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Օնիկ Մ․-ն։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Օնիկ Մ․-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: