ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2019 13:10
Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատունյաց պողոտայում

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերետիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզեները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Բագրատունյանց պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Ռոբերտ Օ.-ին, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: