ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2016 11:32
Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Հունիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային և Շենգավիթի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արտյոմ Դ.-ն, ով մայիսի 23-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: