ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 12:13
Սուրենավանի բնակիչը զինամթերք է հանձնել ոստիկանություն
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 21.25-ին, Սուրենավան գյուղի 72-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 1 ինքնաշեն գրչանման կոնստրուկցիա` ձևափոխված «ՏՕԶ» տիպի, 5.6 տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 տրամաչափի 18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են որդուն (մահացել է 1992թ.), ով դրանք ձեռք էր բերել Երասխավանի պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: