ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2019 15:31
Սուպերմարկետում դրամապանակ գողացող կինը հայտնաբերվեց
Մայիսի 10-ին, ժամը 18.08-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել 66-ամյա մի կին և հայտնել, որ Աբովյան փողոցում գործող սուպերմարկետում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իսկ տեսախցիկները ֆիքսել են գողություն կատարողին:
Նույն օրը, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: