ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2012 17:04
Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողություն կատարողը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11.00-ի սահմաններում, սուպերմարկետներից մեկում, հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է: