ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2015 09:40
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Լոռու ՄՎ և Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 14.55-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Ֆրունզիկ Մ.-ն և կամովին ներկայացրել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 44 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Ալիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԻԺ-17» տիպի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ, իսկ 1993 թ. ծնված Արման Գ.-ն՝ ինքնաշեն ազդանշանային հրթիռանետ, հրթիռի 3 փամփուշտ և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 114 փամփուշտ:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ազատ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հասմիկ Մ.-ն կամավոր հանձնել է «TT» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով և տարբեր տրամաչափի 256 փամփուշտ: