ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2015 12:15
Բացահայտվեց հերթական խարդախությունը. ոսկու ձուլակտորների փոխարեն այլ մետաղ էր գրավադրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին և 24-ին Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող գրավատանը համապատասխան պայմանագրերի հիման վրա մաքուր ոսկու ձուլակտորներ գրավադրելու պատրվակով՝ գրավադրվել է փակ տուփերում գտնվող 100 գ կշռով մաքուր ոսկու 1-ական ձուլակտորներ, որոնց դիմաց տրամադրվել է ընդհանուր 2.700.000 դրամ, իսկ նոյեմբերի 7-ին երրորդ նմանատիպ ձուլակտորի գրավադրման ժամանակ պարզվել է, որ ինչպես այդ, այնպես էլ նախկինում գրավադրված երկու ձուլակտորների միայն արտաքին շերտն է եղել ոսկուց, իսկ մնացած զանգվածը հանդիսացել է այլ մետաղ:
Կատարվում է հետաքննություն: