ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2018 16:41
Թունավորվել են պահածոյացված սնունդից
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում պահածոյացված սննդով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1990 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2008 թ. ծնված Աֆո Ս.-ն, 2007 թ. ծնված Իրինա Ս.-ն, 2010 թ. ծնված Քյարամ Ս.-ն և 2010 թ. ծնված Նինա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք իրենց տանը կերել են պահածոյացված սնունդ, ինչի հետևանքով Նարինե Ս.-ն ստացել է «պահածոյացված սննդամթերքով սուր թունավորում», իսկ մյուսները՝ «սննդային թունավորում բուտուլիզմ հարցականով» ախտորոշմամբ թունավորում:
Կատարվում է քննություն: